Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ անգլերենի (6 դասաժամ), հասարակագիտության (9 դասաժամ), տեխնոլոգիայի (8 դասաժամ, տղաների խումբ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը , որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ) ‹‹ Հանրակրթության մասին›› ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն ( Ձև4) ,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի , հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3X4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռր քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի16-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում (հասցեն՝ ք. Դիլիջան, Մոլդովական 33/1): . Տեղեկությունների համար զանգահարել (0268)2-62-11 կամ (094)90-40-97 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 18.09.2020

Վերջին ժամկետը` 14.10.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17