Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Լուսահովիտի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի Ռուսաց լեզվի (14 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձեվ 1)
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ
3.Անձնագրի պատճենը
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4)
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները ( դրանց առկայության դեպքում):
6.Մեկ լուսանկար 3x4 չափի
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ :
Փաստաթղթերը ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 9.00 – 14.00 բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից :
Փաստափղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 9 -ին ժ. 14.00-ին Տավուշի մարզի Լուսահովիտի հիմնական դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Լուսահովիտ, փողոց 1,շենք 7 :
Տեղեկությունների համար զանգահարել 094006607 հեռախոսահամարով :

Հայտարարված է` 07.09.2020

Վերջին ժամկետը` 07.10.2020
 

Հայտարարված է` 07.09.2020

Վերջին ժամկետը` 07.10.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17