Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի ուսուցչի ( աղջիկներ) թափուր տեղի համար

Տեխնոլոգիայի ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է
ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին
հավակնում է ( Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ ) <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի
1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն ( Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին
և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը
հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության
դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3 X 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում
աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից
մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000- 1400-ը:
բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 25 -ին՝ ժամը 1400 -ին , Տավուշի մարզի
Բերդավանի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ գ. Բերդավան, փողոց 25, շենք 4:
Տեղեկությունների համար զանգահարել՝ ( 0266) 6-52-44, ( 093) 44-95-99,( 091)68-51-65
հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 28.08.2020

Վերջին ժամկետը` 23.09.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10