Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Վ.Ծաղկավանի Հայկ Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի <<Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությանայն քաղաքացիները՝ ովքեր ունեն.
ա/Բարձրագույն կրթություն
բ/Ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելո ւհամար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա/Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ/ Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ/Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե/Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ/Աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը՝ բնօրինակներով/ ներկայացնել 2020թ օգոստոսի 26-ից մինչև 2020թ սեպտեմբերի 25 -ը ներառյալ, ժամը 10-15-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի << Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի խորհրդին, հասցեն՝ գյուղ Վերին Ծաղկավան, 1 փողոց, 12 շենք:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին:
Տեղեկությունների համար զանգահարել 099 -09 -14 -40 հեռախոսա համարով:
Հայտարարված է` 26.08.2020
Վերջին ժամկետը` 25.09.2020
Հասցե` ք. Իջեւան,