Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի / 9 դասաժամ/, մաթեմատիկայի /11 դասաժամ /, տեխնոլոգիայի /աղջիկների խումբ, 4 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբախշման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի :
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում `նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է/Ձև 1/,
2. Փաստաթուղթ /դիպլոմ/` ,,Հանրակրթության մասին,, ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/ Ձև 4 /
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող, հավստագրերի պատճեները / դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար`3*4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից օգոստոսի 25-ը ներառյալ, ամեն օր` ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 28–ին ժամը 1200-ին, Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ գ.Բաղանիս, 4-րդ փողոց, շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել / 098-02-33-65/ հեռախոսահամարով:
Հայտարարված է` 31.07.2020
Վերջին ժամկետը` 25.08.2020
Հասցե` ք. Իջեւան,