Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի ՊՈԱԿ ֆիզիկայի / 14 դասաժամ/ , տեխնոլոգիայի / տղաների խումբ , 4 դասաժամ/ , կերպարվեստի /2 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբախշման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի :
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում `նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է/Ձև 1/,
2. Փաստաթուղթ /դիպլոմ/` ,,Հանրակրթության մասին,, ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/ Ձև 4 /
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող, հավստագրերի պատճեները / դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար`3*4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ամեն օր` ժամը 900-ից 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 10 –ին ժամը 1500-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել/ 093-01-95-24 / հեռախոսահամարով:
Հայտարարված է` 19.06.2020
Վերջին ժամկետը` 07.07.2020
Հասցե` ք. Իջեւան,