Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզի «Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա/բարձրագույն կրթություն,
բ/ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա/դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ/հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
ե/հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
զ/աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ.մայիսի 26-ից հունիսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Միաժամանակ մինչև սույն թվականի մարտի 17-ը տնօրենի թափուր տեղի մրցույթի համար դիմած հավակնորդները պահպանում են իրենց հավակնորդ լինելու իրավունքը Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094-98-55-66 հեռախոսահամարով: Մրցույթը տեղի կունենա 2020թ. հունիսի 30-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցում, հասցե՝ գ.Կիրանց, 1-ին փողոց, շենք 22:

 

Հայտարարված է` 26.05.2020

Վերջին ժամկետը` 21.06.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17