Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի «Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա/բարձրագույն կրթություն,
բ/ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա/դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ/հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
ե/հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
զ/աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ.փետրվարի 26-ից մարտի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-70-57-37 հեռախոսահամարով: Մրցույթը տեղի կունենա 2020թ. ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Կողբ, 1-ին փողոց, շենք 6:
Հայտարարված է` 26.02.2020
Վերջին ժամկետը` 26.03.2020
Հասցե` ք. Իջեւան,