Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա/բարձրագույն կրթությունը,
բ/ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա/դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ/հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
ե/հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
զ/աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020թ.հունվարի 22-ից 2020թ. փետրվարի 20-ը ներառյալ, ժամը 09:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոց, գ.Այգեհովիտ, փող. 15, շ. 4: Տեղեկությունների համար զանգահարել 077-33-29-12 հեռախոսահամարով:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 2-ին, ժամը 17:00-ին՝ Այգեհովիտի միջնակարգ դպրոցում:
 

Հայտարարված է` 22.01.2020

Վերջին ժամկետը` 20.02.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10