Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Վ.Կ.Աղբյուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի (18 դասաժամ), տեխնոլոգիայի (տղաների խումբ, 4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեվ 1),
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3.Անձնագրի պատճենը,
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4),
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6.Մեկ լուսանկար 3x4 չափի,
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ դեկտեմբերի 19-ը ներառյալ, ժամը 09:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա 2019թ. դեկտեմբերի 20–ին՝ ժամը 15:00-ին, Վ.Կ.Աղբյուրի միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ գ. Վ.Կ.Աղբյուր, 4-րդ փող., 9-րդ շենք:
Տեղեկությունների համար զանգահարել (093)01-95-24 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 26.11.2019
Վերջին ժամկետը` 19.12.2019
Հասցե` ք. Իջեւան,