Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Սևքարի միջն. դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Տավուշի մարզի <<Սևքարի միջն. դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի մայիսի 21-ին, ժամը 14:00-ին` Սևքարի միջն դպրոցում, հասցեն`գ. Սևքար, 16 փող., շենք 24: Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են` ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, բ/ բարձրագույն կրթությունը, գ/ ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ա/ Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով, բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ/ Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ/Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/ ե/ Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/դրանց առկայության դեպքում/, զ/Աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Մրցույթին մասնկացելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Սևքարի միջն. դպրոցի կառավարման խորհրդին` ամեն օր բացի կիրակի օրվանից, ժամը 10:00-ից 15:00-ը: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 14-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ: Տեղեկությունների համար զանգահարել` /093/-75-24-41 հեռախոսահամարով, էլ. փոստ` sevkarimijndproc-2011@mail.ru
Հայտարարված է` 14.04.2012
Վերջին ժամկետը` 17.05.2012
Հասցե` ք. Իջեւան,