Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Դիլիջանի թիվ 4 հիմն. դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Տավուշի մարզի ՙԴիլիջանի թիվ 4 հիմնական դպրոց՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի 4 հիմնական դպրոցում, հասցեն`ք. Դիլիջան, Շահումյան 6 Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են` ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, բ/ բարձրագույն կրթությունը, գ/ ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ա/ Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով, բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ/ Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ/Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/ ե/ Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/դրանց առկայության դեպքում/, զ/Աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Մրցույթին մասնկացելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Դիլիջանի 4 հիմնական դպրոցի կառավարման խորհրդին ամեն օր բացի կիրակի օրվանից, ժամը 10:00-ից 13:00-ը: Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի մայիսի 5-ը ներառյալ: Տեղեկությունների համար զանգահարել /02682/ 2-26-08 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 13.04.2012
Վերջին ժամկետը` 05.05.2012
Հասցե` ք. Իջեւան,