Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Տավուշի մարզի <<Դեբեդավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Դեբեդավանի միջնակարգ դպրոցում, հասցեն`ՀՀ Տավուշի մարզ, գ. Դեբեդավան: Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են` ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, բ/ բարձրագույն կրթությունը, գ/ ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ա/ Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով, բ/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ/ Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ/Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/ ե/ Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/դրանց առկայության դեպքում/, զ/Աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Մրցույթին մասնկացելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին ամեն օր բացի կիրակի օրվանից, ժամը 10:00-ից 14:00-ը: Տեղեկությունների համար զանգահարել /0266/ 6-13-50 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 13.03.2012
Վերջին ժամկետը` 18.04.2012
Հասցե` ք. Իջեւան,