Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Խաշթառակի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), անգլերեն լեզվի (20 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեվ 1),
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3.Անձնագրի պատճենը,
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4),
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6.Մեկ լուսանկար 3x4 չափի,
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ հոկտեմբերի 8-ը ներառյալ, ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի :
Մրցույթները տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 10–ին՝ ժամը 12:00-ին (անգլերեն լեզվի) և ժամը 14:00-ին (դասվարի) Խաշթառակի միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ գ.Խաշթառակ, 9-րդ փողոց, շենք 13:
Տեղեկությունների համար զանգահարել (094)77-32-34 հեռախոսահամարով
 

Հայտարարված է` 12.09.2019

Վերջին ժամկետը` 08.10.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57