Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Գոշի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրության (9 դասաժամ), ֆիզիկայի (4 դասաժամ), ռուսաց լեզվի և գրականության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեվ 1),
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3.Անձնագրի պատճենը,
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4),
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6.Մեկ լուսանկար 3x4 չափի,
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 7–ին՝ ժամը 12:30-ին, Գոշի միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ գ.Գոշ, 7-րդ փողոց, 7-րդ փակուղի, շենք 7:
Տեղեկությունների համար զանգահարել (077)509733 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 06.09.2019

Վերջին ժամկետը` 30.09.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10