Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Տավուշի մարզի Դիլիջանի ՙՎախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն՚ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ռուսերենի (22 դասաժամ), մաթեմատիկայի (8 դասաժամ), պատմության (4 դասաժամ), ինֆորմատիկայի (9 դասաժամ), անգլերենի (8 դասաժամ), ֆիզկուլտուրայի (9 դասաժամ), տեխնոլոգիայի (տղաների խումբ) (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. 1 լուսանկար (3 x 4 չափի),
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ ամեն օր` ժամը 9:00 -ից 15:00 -ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 20-ին ժամը 14:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցում (հասցեն՝ ք.Դիլիջան, Մոլդովական 33/1 ), ՀՎՀՀ 07900735:
Տեղեկությունների համար զանգահարել (0268)2-62-11 կամ (094)90-40-97 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 19.07.2019
Վերջին ժամկետը` 13.08.2019
Հասցե` ք. Իջեւան,