Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցի անգլերեն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Անգլերենի ուսուցչի թափուր տեղի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան/ և հարցազրույց /մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ/:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է,
2.բարձրագույն կրթության մանկավարժական որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/, կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3.անձնագրի պատճենը,
4.ինքնակենսագրություն,
5.թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6.մեկ լուսանկար` 3x4 չափի,
7.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը,
8.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են մարտի 12-ից ապրիլի 12-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին, Կայանի միջնակարգ դպրոցում: Հասցեն` Տավուշի մարզ, Կայան:

Տեղեկությունների համար զանգահարել` /093/ 42-29-24 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 16.03.2012

Վերջին ժամկետը` 12.04.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09