Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Տավուշի մարզի ՙԴեբեդավանի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 12-ից ապրիլ 12-ը ներառյալ, ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2012թ. ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին, Դեբեդավանի միջնակարգ դպրոցում, հասցեն` Տավուշի մարզ, գ. Դեբեդավան:
Տեղեկությունների համար զանգահարել /0266/ 6-13-50 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 16.03.2012
Վերջին ժամկետը` 12.04.2012
Հասցե` ք. Իջեւան,