Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Հաղարծինի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (8 դասաժամ), գերմաներենի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր, ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատանքը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մայիսի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ գ.Հաղարծին, 1-ին փող., շ.18:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (094) 55-58-59, (0268)95-550 հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 30.04.2019

Վերջին ժամկետը` 20.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:27:26