Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի << Դիտավանի հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (6 ժ), երաժշտության (2ժ), կերպարվեստի (2ժ), աշխարհագրության (5 ժ), ռուսաց լեզվի ( 14 ժ), ՆԶՊ (1ժ), մաթեմատիկա (10ժ), ինֆորմատիկա (3ժ) ուսուցչի թափուր տեղերի համար
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն(Ձև 4)
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների ներկայացվող բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությանում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2019 թ. մայիսի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թ. հունիսի 4-ին՝ 11:00-ին, Տավուշի մարզի Դիտավանի հիմնական դպրոցում. հասցեն գ. Դիտավան, 4-րդ փողոց,շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝(077)80-86-60 հեռախոսահամարով
Հայտարարված է` 29.04.2019
Վերջին ժամկետը` 31.05.2019
Հասցե` ք. Իջեւան,