Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության <Արծվաբերդի ԱԿ >ՊՈԱԿ-ի տնօրենի
Թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
Մրցույթը կանցկացվի 2019 թվականի հունիսի 19 -ին ժ.1100 -ին:
9. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Տավուշի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
10. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1200 , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մայիսի 20-ը:
Մրցույթը կկայանա Տավուշի մարզպետարանի շենքում (ՀՀ Տավուշի մարզ,Իջևան,Սահմանադրության 1 շենք հասցեով): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմ առողջապահության և սոց.ապահովության վարչություն (ՀՀ Տավուշի մարզ,Իջևան,Սահմանադրության 1 շենք): հեռախոս՝0263-4-22-20
Հայտարարված է` 19.04.2019
Վերջին ժամկետը` 20.05.2019
Հասցե` ք. Իջեւան,