Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Ազատամուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարների (34 դասաժամ), ֆիզկուլտուրայի (14 դասաժամ),աշխարհագրության (16 դասաժամ), մաթեմատիկայի (22 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ/դիպլոմ/` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/Ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2019թ. ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ գ.Ազատամուտ, Լ.Աղբալյանի փողոց, 2Ա շենք:
Տեղեկությունների համար զանգահարել` (077) 45-65-26 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 13.03.2019

Վերջին ժամկետը` 09.04.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:19:54