Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Բերդի N 4 հիմնական դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի /4 դասաժամ, աղջիկների խումբ/, տեխնոլոգիայի /4 դասաժամ, տղաների խումբ/, ֆիզկուլտուրայի /24 դասաժամ/, քիմիայի /5 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ/դիպլոմ/` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/Ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2019թ. մարտի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. մարտի 22-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Բերդի հմ. 4 հիմնական դպրոցում. հասցեն` Ստեփանյան 13:
Տեղեկությունների համար զանգահարել` 0267-2-37-13 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 27.02.2019

Վերջին ժամկետը` 20.03.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10