Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Թեղուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության (17 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)
2. Փաստաթուղթ (դիպլոմ) `<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն (Ձև 4)
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի , հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
6. Մեկ լուսանկար 3 x 4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք.
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ժամը 13:00-ին, Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում. Հասցեն` գ. Թեղուտ, 6-րդ փողոց , շենք 13:
Տեղեկությունների համար զանգահարել` 093553286 կամ 0268-97-262 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 18.09.2018
Վերջին ժամկետը` 10.10.2018
Հասցե` ք. Իջեւան,