Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Խաչարձանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ՆԶՊ-ի (զինղեկ, 1 դրույք), Ֆիզկուլտուրայի (12 դասաժամ) աշխարհագրություն (7 դասաժամ), հայոց լեզու և գրականություն (12 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայանում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատանքը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
3. Անձնագրի պատճեն,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Հանրակրթական ուսումնական հաստատության զինղեկի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն, սպայական կոչում:
Փաստաթղթերի պատճենները պետք է նեևկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 46-84-36 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 12.09.2018
Վերջին ժամկետը` 03.10.2018
Հասցե` ք. Իջեւան,