Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՝ ,,Վազաշենի միջնակարգ դպրոց,,ՊՈԱԿ-ում առկա մաթեմատիկայի /18 դասաժամ /, աշխարհագրության /10 դասաժամ/, ռուսաց լեզվի /24 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

                                                             

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտարարվում  է  մրցույթ՝  ՀՀ  Տավուշի  մարզի  «Վազաշենի  միջնակարգ  դպրոց»  ՊՈԱԿ-ի    մաթեմատիկայի   /18  դասաժամ /,   աշխարհագրության  /10 դասաժամ/, ռուսաց  լեզվի  /24 դասաժամ/   ուսուցչի  թափուր  տեղերի   համար:

ՈՒսուցչի  պաշտոնի  համար  նախատեսված  վարձատրությունը  որոշվում  է`  ըստ  դասաբախշման:

Մրցույթի  մասնակիցների  գիտելիքների  և  մասնագիտական  կարողությունների  ստուգումն  անցկացվելու  է  երկու  փուլով`  գրավոր  և  բանավոր՝  ըստ  ՀՀ  ԿԳ  նախարարության  կողմից  հաստատված  հարցաշարերի:

Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում`

1.      Հանձնաժողովի  անունով  գրավոր  դիմում`  նշելով  այն  աշխատատեղը,  որին  հավակնում  է  (Ձև  1),

2.    Փաստաթուղթ  (դիպլոմ)`  «Հանրակրթության  մասին»  ՀՀ  օրենքի  26-րդ  հոդվածի  1-ին  մասի  պահանջին  համապատասխան  որակավորման վերաբերյալ,

3.    Անձնագրի  պատճենը,

4.    Ինքնակենսագրություն  ( Ձև 4),

5.    Թափուր  աշխատատեղը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքներին  և  աշխատանքային  ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի,  հավաստագրերի  պատճենները  (դրանց  առկայության  դեպքում),

6.   Մեկ  լուսանկար`  3x4  չափի,

7.    Այլ  պետությունների  քաղաքացիները`  Հայաստանի  Հանրապետությունում  աշխատելու  իրավունք,

8.   ՀՀ  արական  սեռի  քաղաքացինեը  ներկայացնում  են  նաև  զինգրքույկ:

Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակների  հետ:

Փաստաթղթերն  ընդունվում  են  սույն  հայտարարության  հրապարակման  օրվանից     օգոստոսի    7  ներառյալ,  ամեն  օր`  ժամը  10:00-ից  15:00-ն,  բացի  շաբաթ  և  կիրակի  օրերից:  Փաստաթղթերի  ընդունումը  կանցկացվի`  ըստ  կարգի:

       Մրցույթը  տեղի  կունենա  օգոստոսի   10-ին`   ժամը  10:00-ին /մաթեմատիկա/, ժամը՝  12:00-ին  /աշխարհագրություն/, ժամը  14:00-ին /ռուսաց  լեզու/  Տավուշի  մարզի   Վազաշենի   միջնակարգ  դպրոցում.  հասցեն`  գ. Վազաշեն,  փ 13,  շենք  28:

      Տեղեկությունների  համար  զանգահարել` (094)-32-75-20  հեռախոսահամարով:

 

 

Հայտարարված է` 13.07.2018

Վերջին ժամկետը` 10.08.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10