Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզի «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ) աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2018թ.փետրվարի 27-ից մինչև մարտի 28-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոցում Հասցե` գ.Ջուջևան, 3-րդ փողոց, շենք 25:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին՝ Ջուջևանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 094-90-10-40 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 27.02.2018

Վերջին ժամկետը` 28.03.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10