Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Կայանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

 ՀՀ Տավուշի մարզի «Կայանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.
ՀՀ քաղաքացիությունը,
2.
բարձրագույն  կրթությունը,
3.
ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.
դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.
ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.
հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.
տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.
հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.
աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, ՀՀ Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 3-ին, ժամը 15:00-ին Կայանի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ գ. Այգեհովիտ, 45-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 4: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-42-29-24 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 22.02.2017

Վերջին ժամկետը` 23.03.2017

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10