Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի «Ա.ՈՒդումյանի անվան Չորաթանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

 Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2)բարձրագույն կրթությունը.
3)ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6)աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 14-ից 2017թ. հունվարի 12-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 23-ին, ժամը 1400-ին, ՀՀ Տավուշի մարզի Ա.ՈՒդումյանի անվան Չորաթանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 077-01-06-22 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 14.12.2016

Վերջին ժամկետը` 12.01.2017

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10