Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Ենոքավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2)բարձրագույն կրթությունը.
3)ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6)աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 6-ից 2017թ. հունվարի 5-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ հունվարի 17-ին, ժամը 1400-ին, ՀՀ Տավուշի մարզի գ.Ենոքավանի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ Տավուշի մարզ, գ.Ենոքավան, 1-ին փող, 2-րդ շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 094- 11-91-88, 077-75-15-94 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 06.12.2016
Վերջին ժամկետը` 05.01.2017
Հասցե` ք. Իջեւան,