Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի «Լուսաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2)բարձրագույն կրթությունը.
3)ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6)աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 1-ից 2016թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ հունվարի 17-ին, ժամը 1500-ին, ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի հիմնական դպրոցում: Հասցե՝ Տավուշի մարզ, գ.Լուսաձոր 7/9:
Տեղեկությունների համար զանգահարել 094-52-27-07 հեռախոսահամարով:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10