Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Հովքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի /4 դասաժամ/, կերպարվեստի /3 դասաժամ/, երաժշտության /1,5 դասաժամ/, տեխնոլոգիայի /3 դասաժամ /, ինֆորմատիկայի /4 դասաժամ/, ՆԶՊ-ի /3 դասաժամ, 1 դրույք զինղեկ/ ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձև 1):

2.Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ) <<Հանրակրթույան մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ:

3.Անձնագրի պատճենը:

4.Ինքնակենսագրություն (Ձև4):

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները(դրանց առկայության դեպքում):

6.Մեկ լուսանկար 3x4  չափի:

7.Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում  աշխատելու իրավունք:

8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զին գրքույկ:

9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում):

10.Որակավորման տարակարգ(առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճեները ներկայացվում են բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից նոյեմբերի 29-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը,բացի շաբաթ ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցութը տեղի կունենա նոյեմբերի  30-ին,  ժամը 15:00-ին Տավուշի  մարզի Հովքի միջնակարգ   դպրոցում:

Հասցեն  Տավուշի  մարզ,  գ.Հովք

Տեղեկությունների համարզանգահարել 077-20-90-60  հեռախոսահամարով:

Հայտարարված է` 11.11.2016

Վերջին ժամկետը` 29.11.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45