Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Այրումի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, դասվարի, քիմիայի (12 դասաժամ), հայոց լեզվի և գրականության / 6 դասաժամ/ ուսուցիչների թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձև 1):

2.Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ) <<Հանրակրթույան մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ:

3.Անձնագրի պատճենը:

4.Ինքնակենսագրություն (Ձև4):

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները(դրանց առկայության դեպքում):

6.Մեկ լուսանկար 3x4  չափի:

7.Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում  աշխատելու իրավունք:

8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զին գրքույկ:

9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում):

10.Որակավորման տարակարգ(առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճեները ներկայացվում են բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր հոկտեմբերի 5-ը  ներառյալ ժամը 10:00-ից 15:00-ը,բացի շաբաթ ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցութը տեղի կունենա հոկտեմբերի  7-ին,  ժամը 12:00-ին Տավուշի  մարզի  Այրումի  միջնակարգ  դպրոցում:

Հասցեն  Տավուշի  մարզ,  ք. Այրում, Աբովյան 15:

Տեղեկությունների համար զանգահարել  091 28-06-52

Հայտարարված է` 22.09.2016

Վերջին ժամկետը` 05.10.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45