Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի /24 դասաժամ/, դասվարի, ֆիզկուլտուրայի (21 դասաժամ), տեխնոլոգիայի / 6 դասաժամ/ ուսուցիչների թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձև 1):
2.Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ) <<Հանրակրթույան մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ:
3.Անձնագրի պատճենը:
4.Ինքնակենսագրություն (Ձև4):
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները(դրանց առկայության դեպքում):
6.Մեկ լուսանկար 3x4 չափի:
7.Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք:
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զին գրքույկ:
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում):
10.Որակավորման տարակարգ(առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճեները ներկայացվում են բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր հոկտեմբերի 6-ը ներառյալ ժամը 10:00-ից 15:00-ը,բացի շաբաթ ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Դասվարի թափուր տեղի համար մրցութը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Տեխնոլոգիայի ուսուցչի թափուր տեղի համար մրցութը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի համար մրցութը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար մրցութը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Հասցեն ք. Իջևան, Երիտասարդական 3:
Տեղեկությունների համար զանգահարել 094 17 70 70, /093/ 33-90-30 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 22.09.2016
Վերջին ժամկետը` 06.10.2016
Հասցե` ք. Իջեւան,