Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Գոշի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի դասվարի /20 դասաժամ/ թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

          Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

          Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.     Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 1),

2.    Փաստաթուղթ (դիպլոմ)`<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.    Անձնագրի պատճենը,

4.    Ինքնակենսագրություն(Ձև 4),

5.    Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6.    Մեկ լուսանկար` 3x4 չափի,

7.    Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն  հայտարարության  հրապարակման օրվանից   մինչև  սեպտեմբերի  16-ը, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը,  բացի  շաբաթ,  կիրակի և  այլ  ոչ  աշխատանքային  օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի  23-ին` ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Գոշի միջնակարգ   դպրոցում: Հասցեն՝ գ.Գոշ:

Տեղեկությունների համար զանգահարել` 093 093-211 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 24.08.2016

Վերջին ժամկետը` 16.09.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10