Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի «Աղավնավանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2)բարձրագույն կրթությունը.
3)ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6)աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հուլիսի 20-ից 2016թ. օգոստոսի 18-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-1400-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 29-ին, ժամը 1400-ին, ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոցում: Հասցե՝ Տավուշի մարզ, գ.Աղավնավանք: Տեղեկությունների համար զանգահարել 094-77-49-11 հեռախոսահամարով:
 

 

Հայտարարված է` 20.07.2016

Վերջին ժամկետը` 18.08.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10