Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Ոսկեվանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի պատմության / 7 դասաժամ/ և հայոց եկեղեցու պատմության /7 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

 ՈՒսուցչի  պաշտոնի  համար  նախատեսված  վարձատրությունը  որոշվում  է` ըստ  դասաբաշխման:

Մրցույթի  մասնակիցների  գիտելիքների  և  մասնագիտական  կարողությունների  ստուգումն  անցկացվելու  է  2  փուլով` գրավոր  և  բանավոր  `ըստ  ՀՀ  ԿԳ  նախարարության  կողմից  հաստատված  հարցաշարերի:

Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում`

1.     Հանձնաժողովի  անունով  գրավոր  դիմում`նշելով  այն  աշխատատեղը ,որին  հավակնում  է /Ձև 1/,

2.    Փաստաթուղթ   /դիպլոմ/ <<Հանրակրթության  մասին>>   ՀՀ  օրենքի  26-րդ  հոդվածի  1-ին  մասի  պահանջին  համապատասխան որակավորման  վերաբերյալ,

3.    Անձնագրի  պատճենը,

4.    Ինքնակենսագրություն/Ձև  4/

5.    Թափուր  աշխատատեղը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքներին  և  աշխատանքային  ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի  , հավաստագրերի  պատճեները  / դրանց  առկայության  դեպքում/,

6.   Մեկ  լուսանկար` 3x4  չափի,

7.    Այլ  պետությունների  քաղաքացիները` Հայաստանի  Հանրապետությունում  աշխատելու  իրավունք,

8.   ՀՀ  արական  սեռի` քաղաքացիները  ներկայացնում  են  նաև  զինգրքույկ:

Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակների  հետ:

Փաստաթղթերը  ընդունվում  են սույն  հայտարարության  հրապարակման օրվանից  մայիսի 25-ը ներառյալ,ամեն  օր` ժամը  10.00-ից  15.00-ը,բացի  շաբաթ  և  կիրակի  օրերից:

  Փաստաթղթերի   ընդունվումը  կանցկացվի` ըստ  կարգի

ՈՒսուցչի  թափուր  տեղի  համար  մրցույթը  տեղի  կունենա  2016թ. մայիսի  27-ին՝ ժամը  12.00-ին, Տավուշի  մարզի  Ոսկեվանի  միջնակարգ  դպրոցում:

Տեղեկությունների  համար  զանգահարել` / 093-70-38-70/ հեռախոսահամարով: 

 

Հայտարարված է` 11.05.2016

Վերջին ժամկետը` 25.05.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45