Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Իջևանի թիվ 5 հիմն. դպրոցում դասվարի և ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի /19 դասաժամ/ և ֆիզկուլտուրայի ուսուցչի /21 դասաժամ/ թափուր տեղերի համար:
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր, ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն ( Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից դեկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանկացվի` ըստ կարգի:
Դասվարի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 14:00-ին, Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` /094/17-70-70, /093/ 33-90-30 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 12.11.2015
Վերջին ժամկետը` 03.12.2015
Հասցե` ք. Իջեւան,