Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի << Վազաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (18 դասաժամ) , աշխարհագրության (8), անգլերենի (19) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)
2. Փաստաթուղթ (դիպլոմ) <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 1200-ին (աշխարհագրություն), օգոստոսի 27-ին` ժամը 1200-ին (մաթեմատիկա), օգոստոսի 28-ին ժանը 1200-ին (անգլերեն) , Վազաշենի միջնակարգ դպրոցում. հասցեն` գ. Վազաշեն, 13-րդ փողոց, շենք 8:
Տեղեկությունների համար զանգահարել (077)65-02-94, կամ (093)97-13-39 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 05.08.2015

Վերջին ժամկետը` 21.08.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24