Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի /20 դասաժամ/ և ֆիզկուլտուրայի /20 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ /դիպլոմ/` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/Ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2015թ. օգոստոսի 4-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 13:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Դասվարի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա 2015թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա 2015թ. օգոստոսի 11-ին` ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել` /094/17-70-70, /093/ 33-90-30 հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 10.07.2015

Վերջին ժամկետը` 04.08.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45