Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

,,Գետահովիտի միջնակարգ դպրոց,,ՊՈԱԿ-ի թափուր տեղերի համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Գետահովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հասարակագիտության /8 դասաժամ/, ֆրանսերենի /ըստ դասաբաշխման/, ռազմագիտության /1 դրույք/ ուսուցիչների և 2 դասվարի /ըստ դասաբաշխման/ թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ /դիպլոմ/` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/Ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2015թ. հուլիսի 28-ը ներառյալ, ամեն օր` ժամը10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Գետահովիտի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` /0263/3-48-51 հեռախոսահամարով:


 

Հայտարարված է` 07.07.2015

Վերջին ժամկետը` 28.07.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45