Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ Տավուշի մարզի «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2. Բարձրագույն կրթություն
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/:
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը՝ բացի կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2015թ. հուլիսի 31-ին, ժամը 14:00-ին, Արճիսի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ.Արճիս, փող. 11, փակուղի 1, շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել` /0266/ 6-39-91 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 25.06.2015
Վերջին ժամկետը` 24.07.2015
Հասցե` ք. Իջեւան,