Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի << Հովքի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ի անգլերեն լեզվի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ/դիպլոմ/` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն/Ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2015թ. հունիսի 24-ը ներառյալ, ամեն օր` ժամը10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2015թ. հունիսի 30-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` /077/20-90-60077/20-90-60 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 15.06.2015
Վերջին ժամկետը` 24.06.2015
Հասցե` ք. Իջեւան,