Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Մոսեսգեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու /28 դասաժամ/, ֆիզկուլտուրա / 25 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբախշման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն ( Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մայիսի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա մայիսի 12-ին` ժամը 13:00-ին, Տավուշի մարզի Մոսեսգեղի միջնակարգ դպրոցում. հասցեն` գ. Մովսես, փ1 շենք 27:
Տեղեկությունների համար զանգահարել` (098)-61-04-61 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 09.04.2015
Վերջին ժամկետը` 05.05.2015
Հասցե` ք. Իջեւան,