Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ Տավուշի մարզի «Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2. Բարձրագույն կրթություն
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/:
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. փետրվարի 2-ից մարտի 4-ը ներառյալ, ժամը 10:00-14:00-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2015թ. մարտի 13-ին, ժամը 14:00-ին, Իջևանի թիվ 5 հիմն. դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 3:
Տեղեկությունների համար զանգահարել` /0263/ 3-10-68 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 02.02.2015

Վերջին ժամկետը` 04.03.2015

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45