Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի ,,Չինչինի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ Տավուշի մարզի ,,Չինչինի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթություն,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագրի) պատճենը:
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` (077) 20-99-77 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 17.10.2011

Վերջին ժամկետը` 19.11.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10