Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի << Լուսահովիտի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու /11 դասաժամ/ և ֆիզկուլտուրա /6 դասաժամ/ թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձեվ 1)
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ
3.Անձնագրի պատճենը
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4)
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում):
6.Մեկ լուսանկար 3x4 չափի
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ :
Փաստաթղթերը ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր մինչև դեկտեմբերի 2-ը ներառյա՝ լ ժամը 09.00-ից 15.00 բացի շաբաթ և կիրակի օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ժ.14.00-ին Լուսահովիտի հիմնական դպրոցում: Հասցեն՝ Տավուշի մարզ, գ.Լուսահովիտ, փ.1, շենք 7
Տեղեկությունների համար զանգահարել 094 67 37 84 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 05.11.2014
Վերջին ժամկետը` 02.12.2014
Հասցե` ք. Իջեւան,