Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

Տավուշի մարզի « Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են `
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2014թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-ից 1540-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Կիրանց, 1-ին փող, 22 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել /094/97-94-94 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 25.10.2014

Վերջին ժամկետը` 25.11.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45