Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի << Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի քիմիա /3 դասաժամ/ և ֆիզկուլտուրա /11 դասաժամ/ թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը որին հավակնում է (Ձեվ 1)
2.Փաստաթուղթ ( դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ
3.Անձնագրի պատճենը
4.Ինքնակենսագրություն (Ձեվ 4)
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում):
6.Մեկ լուսանկար 3x4 չափի
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ :
Փաստաթղթերը ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ ժամը 10.00-ից 15.00 բացի շաբաթ և կիրակի օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի24-ին ժ.14.00-ին Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցում: Հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Կիրանց, փ.1, շենք 22
Տեղեկությունների համար զանգահարել 094 97-94-94 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 28.10.2014

Վերջին ժամկետը` 18.11.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45