Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ ԿԳՆ Բերդի ավագ դպրոցը հայտարարում է անգլերենի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ:

                Անգլերենի ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման    /շուրջ 73000 դրամ/: 

              Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը անցկացվում է երկու փուլով` գրավոր և հարցազրույցի:

               Մրցութային առաջադրանքների բովանդակությունը կազմվում է.

 1. Գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան 50 հարցից կազմված թեստերից:

2. Հարցազրույցի դեպքում`մանկավարժական,մասնագիտական գործնական հմտությունները ստուգող առաջադրանքներից: 

            Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`  

1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է,

2.միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/, կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3.անձնագրի պատճենը,

4.ինքնակենսագրություն /Ձև 4/,

5.թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունների` ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,

6.մեկ լուսանկար` 3 x 4  չափի,

7.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը:

   Մրցույթը կանցկացվի օգոստոսի     29 -ին, ժամը 1200-ին  , Բերդի ավագ դպրոցում:

 Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը սահմանվում է  մինչև օգոստոսի      24 -ը: 

        Հասցեն`ՀՀ Տավուշի մարզ, ք Բերդ, Հ. Նահապետի 22ա

                                                                                                   Հեռախոս`/0267/  -2-10-29

 

 

 

Հայտարարված է` 04.08.2011

Վերջին ժամկետը` 24.08.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10